Միջազգային

ԱՄՆ-ն աշխատում է չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակում, որոնք կարող են կտրել չինական որոշ բանկեր համաշխարհային ֆինանսական համակարգից․ հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Այսպիսով, Վաշինգտոնը հույս ունի դադարեցնել Պեկինի կողմից ռուսական ռազմարդյունաբերությանը ցուցաբերվող աջակցությունը։