Միջազգային

«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով

Ադրբեջանը վճռական է ուղղակիորեն առաջ տանելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը և պայքարելու է այս գործընթացում արտաքին միջամտության դեմ, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ի հայտ են եկել խաղաղության և վստահության կառուցման նոր հնարավորություններ։