Միջազգային

ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը

Եվրոպացի պաշտոնյաները սպառնում են TikTok-ին խոշոր տուգանքներով և այս շաբաթ գործարկված նոր լրացուցիչ հավելվածի մի մասի հնարավոր հարկադիր կասեցմամբ, որը, կարգավորիչների պնդմամբ, պարունակում է կախվածություն առաջացնող հատկություններ: Նախազգուշացումները ուղղված են TikTok Lite-ի՝ Tiktok-ի հիմնական հավելվածի թեթև տարբերակի դեմ, որը պարունակում է մի առանձնահատկություն, որը օգտվողներին կանխիկ պարգևատրում է «TikTok» հավելվածի բովանդակությունն ու գործառույթներն օգտագործելու համար:

ԵՄ պաշտոնյաները վախենում են, որ այս հատկությունը կարող է TikTok Lite-ի օգտվողներին, որոնք չեն կարող դադարեցնել հավելվածի օգտագործումը, մոլագար կախվածության մեջ դնել: