Միջազգային

Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում

Բաքուն համաձայնել է Ղազախստանի առաջարկին՝ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

«Ղազախստանը դիմել է մեզ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնեցինք դրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնվի, հանդիպումը կկայանա Ղազախստանում», - ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ։