Միջազգային

Բայդենը խոստացել է Կիևին շատ շուտով հատկացնել ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ 

Բայդենը խոստացել է ստորագրել Ուկրաինայի օգնության ֆինանսավորման մասին օրինագիծը, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից և կներկայացվի Սենատին։

Զելենսկու խոսքով՝ քննարկել են պաշտպանական օգնության առաջին փաթեթը, որը կտրամադրվի Ուկրաինային օրենքի ընդունումից հետո։

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն արագ կտրամադրի օգնության «զգալի» նոր փաթեթներ: