Միջազգային

Վրաստանը հանձնառու է նպաստել երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին

Վրաստանը ողջունում է Ադրբեջան-Հայաստան սահմանների սահմանազատման հանձնաժողովի համաձայնությունը՝ սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ, ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում։ 

«Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության ձևավորման գործընթացին»,- նշված է գերատեսչության՝ X-ի էջում: