Հասարակություն

ՀՀ ռազմական ծախսերը աճել են ՀՆԱ-ի 1.4%-ի չափով

2023թ. ռազմական ծախսերի ամենամեծ աճը, ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությամբ, եղել է Ուկրաինայում (+11%)։ Ի թիվս այլ երկրների, որոնք ավելացրել են ռազմական բեռը Եվրոպայում, մտել են Լեհաստանը (+1,6%), Հայաստանը (+1,4%), Ռուսաստանը (+1,2%), Ֆինլանդիան (+0,8), Ադրբեջանը (+0,8), Էստոնիան (+0,7) և Դանիան (+0,6):

Մերձավոր Արևելքում ՀՆԱ-ի ռազմական բեռի ամենամեծ աճը տեղի է ունեցել Լիբանանում (+6), Իսրայելում (+0,9) և Սաուդյան Արաբիայում (+0,7): Այսօրվա դրությամբ ամենամեծ ռազմական բեռի ավելացումը Աֆրիկայում տեղի է ունեցել Ալժիրում (+3,5 տոկոսային կետ): Այդ մասին հայտնում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIRPI) նոր զեկույցում: