Միջազգային

Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով

Մոսկվայի նահանգային թատրոնի դերասան և գեղարվեստական ​​ղեկավար Սերգեյ Բեզրուկովը պարգևատրվել է մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Փաստաթղթի տեքստի համաձայն՝ դերասանը մրցանակն ստացել է «ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների բեղմնավոր գործունեության համար»։

Սերգեյ Բեզրուկովը բեմում է 1994 թվականից, սկսել է Օլեգ Տաբակովի թատրոնից։ 2014 թվականին Բեզրուկովը ղեկավարել է Մոսկվայի նահանգային թատրոնը։ Բացի այդ, նա ակտիվորեն հանդես է գալիս ֆիլմերում. ընդհանուր առմամբ՝ Բեզրուկովը խաղացել է ավելի քան 70 ֆիլմում և սերիալում։ 2008 թվականից կրում է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչում։