Միջազգային

ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն

ԱՄՆ-ն և Ֆիլիպինները Հարավչինական ծովում լարվածության աճի ֆոնին սկսել են «Balikatan» 2024թ. ամենամյա զորավարժությունների անցկացումը։ Այդ մասին հայտնել է «ABS-CBN News» հեռուստաալիքը։

Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մայիսի 10-ը, կմասնակցի մոտ 11 հազար ամերիկացի և մոտ 5 հազար ֆիլիպինցի զինծառայող, ինչպես նաև ավստրալացի և ֆրանսիացի զինվորականներ: Ասիայի և Եվրոպայի 14 երկիր կմիանա նրանց որպես դիտորդ: Ֆիլիպինները նախատեսում են Ճապոնիային հրավիրել մասնակցելու այդ զորավարժություններին: