Միջազգային

Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման պայմանավորվածությունը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր էջում գրել է․

«Մենք սրտանց ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ համաձայնագիրը՝ որպես երկու երկրների միջև սահմանի սահմանազատման հիմք:

Սահմանների սահմանազատումը, որը հիմնված է յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա, Բրյուսելում քննարկումների առանցքային տարրն էր, և կարևոր քայլ կծառայի հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանի՝ խաղաղ ճանապարհով բացմանը»։