Միջազգային

Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները

Հնդկաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը որոշ շրջաններում քվեարկության առաջին երկու ժամվա ընթացքում հասել է 15%-ի: 2019-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 67%-ը Այս տարի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին հնարավորինս ակտիվ մասնակցել ընտրություններին՝ ռեկորդ սահմանելու համար: «Ես հատկապես կոչ եմ անում երիտասարդներին և առաջին անգամ ընտրություններին մասնակցողներին զանգվածաբար քվեարկել», - գրել է նա «X»-ում։ 

Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում քվեարկությունը սկսվել է Երևանի ժամանակով 04:30-ին: 21 նահանգների 102 ընտրատարածքում բացվել է 187000 տեղամաս։ Քվեարկել կարող են երկրի ավելի քան 166 մլն քաղաքացի։ Ընտրությունների առաջին փուլում կորոշվի, թե ով կզբաղեցնի խորհրդարանի ստորին պալատի 102 աթոռը, որը ներառում է 543 տեղ: Նրանց համար պայքարում է 1625 թեկնածու։