Միջազգային

«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով

«Հայաստանն առայժմ ինքը չի կարողանում իր տարածքում սահմանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին»․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սպուտնիկ», «Խոսում է Մոսկվան» և «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայաններին տված հարցազրույցում։

«Երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարող որոշել, թե որտեղ է իր պատասխանատվության գոտին Հայաստանում, կասեմ, որ Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ Ասել, թե հայերը հեռացել են Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների՝ իբր անգործության պատճառով, սխալ է։ Հույս ունեմ՝ ՌԴ-ն Հայաստանի հետ ամենաբարձր մակարդակով շփումներ կունենա՝ իրավիճակի ազնիվ քննարկման համար՝ առանց արևմտյան չարակամների փաստարկների», - ասել է նա։