Միջազգային

Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Ապրիլի 19-ի առավոտյան «ABC» հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին: Որոշ ժամանակ անց «Fars» գործակալությունը տեղեկացրել է, որ Իրանի Սպահան նահանգում պայթյուններ են տեղի ունեցել։

Ի՞նչ է տեղի ունեցել

  • Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտին։ ABC-ի աղբյուրը չի հստակեցրել, թե արդյոք Իսրայելի թիրախները Սիրիայում և Իրաքում օբյեկտներ են եղել:
  • «Fars» գործակալությունը հայտնել է երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել Սպահան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաբազայի մոտակայքում:
  • «CNN» հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելը չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա:
  • Առնվազն 8 չվերթ, որոնք գտնվում են Իրանի օդային տարածքում, շեղվել են ընթացքից՝ հնարավոր հարվածի մասին հաղորդագրությունների ֆոնին:
  • Իրանը դադարեցրել է թռիչքները որոշ քաղաքների վրայով։
  • «ԻՐՆԱ» գործակալությունը հայտնել Է Իրանի մի քանի նահանգներում հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի մասին: Ավելի ուշ այն մեջբերել է Իրանի ռազմական հրամանատարությունում աղբյուրի խոսքը, որը հայտարարել է, որ ԱԹՍ-ները թռչում էին իջեցված բարձրության վրա, և դրանց վրա կրակ էին արձակում զենիթային միջոցներով, այլ ոչ թե ՀՕՊ համակարգերով:
  • Թեհրանի օդանավակայանում չեղյալ են հայտարարվել միջազգային չվերթները մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ը: