Միջազգային

Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում

Ֆիլիպինները ստացել են Հնդկաստանից պատվիրված «brahmos» գերձայնային թևավոր հրթիռների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնում է «Ani» գործակալությունը։

Ֆիլիպինները դարձել են BrahMos հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն։ Մատակարարման պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի հունվարին՝ 375 միլիոն դոլար արժողությամբ։ Գործարքի համաձայն՝ Ֆիլիպինները երեք մարտկոց կստանան հրթիռային համալիրի համար, որի հեռահարությունը 290 կիլոմետր է, իսկ արագությունը՝ ձայնի արագությունից երեք անգամ ավելի: Գործարքը ներառում է նաև օպերատորների ուսուցում և անհրաժեշտ համապարփակ լոգիստիկ աջակցության փաթեթ: