Միջազգային

Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ

Իրանի, Իրաքի և Սիրիայի դատական ​​համակարգերի ներկայացուցիչները եռակողմ փաստաթուղթ են ստորագրել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության մասին, հայտնում է IRIB-ը։

«Կոմիտեի առաջին նիստերի ավարտին Իրանի, Իրաքի և Սիրիայի դատական ​​համակարգի ներկայացուցիչներն ստորագրեցին փաստաթուղթ՝ երկրում ահաբեկչական խմբավորումների բացահայտման և վերացման գործում համագործակցության մասին»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են արդարադատություն հաստատելու իրենց մտադրության մասին: