Միջազգային

«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն

G7-ի երկրները պետք է ստեղծագործ և ճկուն լինեն՝ ռուսական սառեցված ակտիվները օգտագործելու համար, որպեսզի օգնեն Ուկրաինային։ Այս մասին ՄԹ արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է իտալական Կապրի կղզում G7-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

«Միացյալ Թագավորությունում, Եվրոպայում և այլուր կան ռուսական սառեցված ակտիվներ: Մենք պետք է ուղիներ փնտրենք դրանք օգտագործելու համար, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն»,- ասել է Քեմերոնը:

Նա հավելել է, որ կարևոր է համաձայնեցված մոտեցում ցուցաբերել այս հարցում և հասնել համաձայնության G7-ի անդամների միջև, ինչը ջանքեր կպահանջի։

«Կասկած չունեմ, որ մենք ճանապարհ կգտնենք գործերն ավարտին հասցնելու համար, բայց մեզ պետք է հնարամտություն և ճկունություն դրսևորել»,- ավելացրել է ԱԳՆ ղեկավարը: