Միջազգային

Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գործընկեր դառնալու խնդրանքով

Արգենտինան դիմել է ՆԱՏՕ-ին՝ դաշինքի գլոբալ գործընկեր դառնալու խնդրանքով: Այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նախարար Լուի Պետրին։

«Ես [ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանային] ներկայացրել եմ նամակ՝ արտահայտելով Արգենտինայի խնդրանքը դառնալու այս կազմակերպության գլոբալ գործընկերը»,- գրել է Պետրին X (նախկին Twitter) իր էջում։

Նրա խոսքով՝ կշարունակեն աշխատել կապերը վերականգնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան արդիականացնել իրենց ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: