Միջազգային

Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել ռազմական ուղղաթիռի կործանումից հետո, որում գտնվել են Քենիայի պաշտպանության ուժերի ղեկավար Ֆրենսիս Օգոլլան և ևս յոթ զինվորական, կործանման պատճառները հետաքննվում են։ 

Ավելի վաղ Standard թերթը, հղում անելով իշխանություններին, հայտնել էր, որ Քենիայի պաշտպանության ուժերի ուղղաթիռը, որում եղել է ութ մարդ, վթարի է ենթարկվել և հրդեհվել երկրի արևմուտքում՝ Էլգեյո Մարակվեթ թաղամասում։