Միջազգային

Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է

Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչի «Խորվաթիայի Ժողովրդավարական համագործակցություն» կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,3%-ի մշակումից հետո նա ստանում է 151 մանդատից 61-ը, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 42 մանդատ, «Հայրենիքի շարժումը»՝ 14 մանդատ, «Կամուրջ» կուսակցությունը՝ 11 մանդատ, «Մենք կարող ենք» կոալիցիան՝ 10 մանդատ, «Իստար Դեմոկրատական սաբորը»՝ 2 մանդատ, «Հյուսիս» անկախ հարթակը՝ 2 մանդատ, «ֆոկուսը»՝ 1 մանդատ: