Միջազգային

Գերմանիայի փոխկանցլերը ժամանել է Կիև

Գերմանիայի փոխկանցլերը չհայտարարված այցով ժամանել է Կիև, նրան ուղեկցում են Գերմանիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները: 

Նախատեսվում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու, առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի, էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոյի հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին ռուսական հարվածների հետևանքները, երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացումը, ուկրաինական տնտեսության ամրապնդումը, շտապ օգնության ցուցաբերումը: Այցը ծառայում է հունիսին Բեռլինում նախատեսված Ուկրաինայի վերականգնման խորհրդաժողովի նախապատրաստմանը։