Միջազգային

ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը

ԱՄՆ Սենատը մերժել է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի դեմ առաջադրված իմպիչմենտի երկու հոդվածները, նրան պաշտոնից հեռացնելու ընթացակարգը դադարեցվել է: Որոշումը հավանության է արժանացել մեծամասնության քվեներով՝ 51-ը 49-ի դիմաց: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն ավելի վաղ Ալեխանդրո Մայորկասին մեղադրել էր երկրի ներգաղթի օրենքների կիրարկումն ապահովելու անկարողության, ինչպես նաև Կոնգրեսին խաբելու մեջ: Հանրապետականները ձգտում էին պաշտոնանկ անել Պարոն Մայորկասին և փորձում էին նրա վրա դնել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանով անօրինական միգրանտների ռեկորդային հոսքի պատասխանատվությունը։

Նախարարը, իր հերթին, հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն չի կրում սահմանային իրավիճակի համար։ Նրա խոսքով՝ այն առաջացել է ներգաղթի չգործող համակարգի պատճառով, որը Կոնգրեսը չի կարողացել շտկել։