Միջազգային

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի

Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի: Այդ մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

«2021 թվականի հունվարի 30-ին Աղդամ քաղաքում ստեղծված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության ավարտի գործընթացը, որը նպատակ ունի վերահսկել կրակի դադարեցումը և կանխել ղարաբաղյան տարածաշրջանում իրավախախտումները Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի համաձայն, շարունակվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համակարգմամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։