Միջազգային

«Խաղապահ առաքելությունը Ղարաբաղում ավարտված է․ ժամանակն է վերադառնալ». ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխքարտուղար

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ խաղաղապահները կարևոր դեր են խաղացել արյունահեղության կանխարգելման գործում»․ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը («Հայրենիք» կուսակցություն):

«Խաղաղ բնակչությանը հաջողվել է պաշտպանել, նրանց օգնել են և՛ տարհանման, և՛ բուժման, և՛ ջրով ու պարենով ապահովելու հարցում։ Այժմ առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված, ինչը նշանակում է, որ ժամանակն է, որ մեր զինվորականները վերադառնան տուն։ Ռուսական զորակազմն այնտեղ անհրաժեշտ էր, քանի դեռ հակամարտությունը շարունակվում էր, և կարևոր դեր խաղաց, որպեսզի 2023 թվականին այնտեղ լայնածավալ արյունահեղություն տեղի չունենա՝ կանգնելով պատերազմող բանակների միջև։ Ընդ որում, երբեմն դրան հաջողվում էր հասնել միայն մեր զինվորականների կյանքի գնով. մենք հիշում ենք, որ այնտեղ մի քանի զոհ և վիրավոր ունեցանք», - ասել է Ժուռավլյովը։