Միջազգային

Ճապոնիան կենտրոնական Ասիայի երկրների հետ համաժողով կանցկացնի

Ճապոնիայի կառավարությունը սկսել է նախապատրաստվել ամռանը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ գագաթնաժողովի անցկացմանը: Այդ մասին հայտնում է «Kyodo» գործակալությունը։

Ներկայումս մշակվում է Ղազախստանում օգոստոսին հանդիպում կազմակերպելու տարբերակը։ Ճշգրիտ ժամանակացույցը կհաստատվի ավելի ուշ։ Ճապոնիայից կմասնակցի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Ակնկալվում է, որ կողմերն առաջին հերթին կքննարկեն տնտեսական համագործակցությունը։