Միջազգային

ԵՄ-ը Վրաստանին կոչ է արել հրաժարվել օտարերկրյա գործակալների մասին օրենքից

Եվրամիությունը գտնում է, որ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը չի համապատասխանում ԵՄ հիմնական նորմերին և արժեքներին, և Թբիլիսիին կոչ է անում չընդունել այն: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում:

«ԵՄ-ը Վրաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի օրենքներ ընդունելուց, որոնք կարող են վտանգել Վրաստանի ճանապարհը դեպի ԵՄ, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը», - նշվում է Բորելի հայտարարության մեջ: