Միջազգային

«Նեթանյահուն ակնհայտորեն փորձում է մեր տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ»․ Ֆիդան

Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում, որ 3-րդ կողմերն իրենց հակամարտությունները տեղափոխեն այս աշխարհագրական կետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար հաքան Ֆիդանը։ 

Նա նշել է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնհայտորեն փորձում է այս տարածաշրջանը ներքաշել պատերազմի մեջ՝ իշխանությունը պահպանելու համար։