Միջազգային

Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին և, հաշվի առնելով իր երկրի էներգետիկ ռեսուրսների կարիքը այդ տարածաշրջանում, հայտարարել է, որ երկրի նավթի 60%-ը գալիս է Հորմուզի նեղուցով:

Յունը կաբինետի նիստի սկզբում ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում լարվածությունն անմիջական ազդեցություն է ունենում նավթի համաշխարհային գների վրա և, իր հերթին, զգալիորեն ազդում է Հարավային Կորեայի տնտեսության և մատակարարման շղթայի վրա: