Միջազգային

Տյումենի մարզի ութ բնակավայրում տարհանում է հայտարարվել

ՌԴ Տյումենի մարզի Ուպորովսկի շրջանում, որտեղով հոսում է Տոբոլ գետը, սկսվել է ութ բնակավայրի, այդ թվում՝ շրջկենտրոնի բնակիչների տարհանումը՝ ջրհեղեղի սպառնալիքի պատճառով։

«Կատարվում է տարհանում Ուպորովսկի շրջանի բնակավայրերի՝ Չեռնայա, Բիզովո, Կարագուժևա, Չաշչինա, Նիկոլաևկա, Ուպորովո, Կորկինո, Գուբինա բնակավայրերի բնակիչների համար»,- հաղորդում է կառավարության տեղեկատվական կենտրոնը։

Չորեքշաբթի Տյումենի մարզի նահանգապետ Ալեքսանդր Մուրը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ջուրը դեռ չի հասել Տոբոլ գետին, սակայն առաջիկա մի քանի օրվա ընթացքում Կուրգանի շրջանից ալիք է սպասվում։