Միջազգային

Թրամփը Բայդենից քիչ գումար է հավաքել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, ֆինանսական դոնորների թվի կրճատման պատճառով 75 մլն դոլարով պակաս նվիրատվություն է հավաքել, քան նախագահ Ջո Բայդենը: Այդ մասին հայտնում է «Financial Times»-ը:

Պարբերականի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում Բայդենը հավաքել է 165 մլն դոլար՝ Թրամփի 90 մլն դոլարի համեմատ։ Նախկին նախագահի քարոզարշավը և դրա հետ կապված քաղաքական կոմիտեները 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի առաջին եռամսյակ ներգրավել են շուրջ 900 հազար դոնոր՝ 2020 թվականի նույն փուլի 1,17 միլիոնի դիմաց։