Միջազգային

Իսրայելը որոշել է ինչպես պատասխանել Իրանին

Իսրայելի անվտանգության կաբինետը որոշում է կայացրել, թե ինչպես արձագանքել Իրանի զանգվածային հարձակմանը:  Ըստ իսրայելական KAN 11 News հանրային հեռարձակողի, որոշումը ձեռք է բերվել զգալի տարաձայնությունների ֆոնին՝ պատասխանի ժամկետի և բնույթի հետ կապված:

Կառավարության նախարարները վարչապետ Բենիամին Նեթանյահուին խորհուրդ են տվել հարձակվել Իրանի զգայուն օբյեկտների վրա:

Որոշ նախարարներ պնդել են, որ անհրաժեշտ է անհապաղ արձագանքել հարձակմանը, սակայն մյուսները կառավարությունից պահանջել են տարածաշրջանի այլ երկրների հետ միջազգային կոալիցիայի հարցի շուրջ սպասել համաձայնության: