Միջազգային

ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները վերջին բանակցություններում մերժել են գործարքի յուրաքանչյուր դրույթ, հայտնել է «Times of Israel»-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի: Նրա խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ը նաև կրճատել է պատանդների թիվը, որոնց գրոհայինները պատրաստ են ազատ արձակել գործարքի առաջին փուլում:

«ՀԱՄԱՍ»-ը բանակցողներից պահանջել է երաշխավորել, որ գործարքի առաջին փուլում որոշ պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կհամաձայնի Գազայի հատվածում կրակի լիակատար դադարեցմանը, անկլավից իսրայելական զորքերի դուրսբերմանը և պաղեստինցիների վերադարձին: Այդ երեք պահանջներն անիրագործելի են Իսրայելի համար։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ պատրաստ են ազատ արձակել միայն 20 պատանդի առաջին փուլում՝ պայմանով, որ մինչ այդ Իսրայելի բանակը վեցշաբաթյա հրադադար կհայտարարի: Միջնորդներն առաջարկել են սկզբում ազատ արձակել 40 պատանդի։