Միջազգային

«Հայաստանը Իրանի շնչուղին է դեպի հյուսիս և Սև ծով». Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել հայկական լրատվականներին․

«Հայաստանը Իրանի համար դեպի Սև ծով և հյուսիս շնչուղի է, ինչպես Իրանն է շնչուղի Հայաստանի համար դեպի Պարսից ծոց ու Հնդկաստան։ Առաջիկայում շատ լավ պայմանավորվածությունն ենք ձեռք բերելու փոխադրումների, տրանզիտի ու տարանցման ոլորտում, որը կներառի տրանզիտի վճարումների նվազեցում», - նշել է դեսպանը։