Միջազգային

«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»: Նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Այս իրավիճակն ամբողջ տարածաշրջանը հասցրել է անդունդի եզրին, մենք պետք է դադարեցնենք էսկալացիայի սանդուղքով վեր բարձրանալը»,- ասել է նա 27 համայնքային երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսակոնֆերանսից հետո կայացած մամուլի ասուլիսում։