Միջազգային

Լեհաստանում 500 քաղաքական գործիչ է գատնալսվել Pegasus-ի միջոցով

Լեհական հատուկ ծառայություններն օգտագործել են իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագիրը՝ երկրում ավելի քան 500 գործչի խոսակցություններ գաղտնալսելու համար: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը․

«Ըստ այն տվյալների, որոնք հատուկ ծառայությունները փոխանցել են արդարադատության նախարարին, դա 500-ից ավելի մարդ է», - նշել է նախարարը: Նա նաև հայտնել է, որ «Pegasus»-ի օգտագործման «չափազանց մեծ թվով չհիմնավորված դեպքեր» են հայտնաբերվել։