Միջազգային

Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդիպել են Պեկինի Դյաոյութայի պետական նստավայրում․ հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Պարոն Շուլցը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում: «Մենք պետք է դիտարկենք երկկողմ հարաբերությունների համակողմանի զարգացումը ռազմավարական տեսանկյունից և երկարաժամկետ հեռանկարում», - ասել է նախագահ Սին հանդիպման ժամանակ․ նրա խոսքը մեջբերում է «Reuters»-ը:

Ինչպես հայտնել է «WSJ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, բանակցությունների ընթացքում Օլաֆ Շոլցը մտադիր է համոզել Սի Ցզինպինին կրճատել Ռուսաստանի տնտեսական աջակցությունը և ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանությունների վրա, որպեսզի նրանք մասնակցեն խաղաղ բանակցություններին Ուկրաինայի համար ընդունելի պայմաններով: