Միջազգային

Ղազախստանում 108.000 մարդ է տարհանվել հեղեղումների հետևանքով

Ղազախստանում ջրհեղեղի գոտուց ավելի քան 3 հազար մարդ է փրկվել, ևս 108.00–ը տարհանվել է․ հետևում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի հաղորդագրությունից: Ջրածածկ է մնում 5411 անհատական բնակելի տուն և 1607 բակային տարածք։

Գրեթե 12.000 մարդ վերադարձել է իրենց տները․ ճշտել են գերատեսչությունում։ Վթարափրկարարական աշխատանքներում ներգրավված է 33.000 մարդ և ավելի քան 4 միավոր տեխնիկա, ինչպես նաև 11 ինքնաթիռ: Տուժած շրջաններ է հասցվել 1400 տոննա մարդասիրական օգնություն։