Միջազգային

Իրանի նախագահը կայցելի Պակիստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մտադիր է ապրիլի 22-ին երկօրյա այցով ժամանել Պակիստան: Այդ մասին հայտնել է «The News International» թերթը՝ հղում  հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին:

Ակնկալվում է, որ Ռաիսիի և Շահբազ Շարիֆի բանակցությունների գլխավոր թեման կդառնան Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններն ու տարածաշրջանային անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը: Օրակարգը ներառում է նաև երկկողմ հարաբերությունների, անվտանգության ոլորտում համագործակցության, գազատարի կառուցման և ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագրի քննարկում: Ռաիսին առաջինն էր, ով շնորհավորեց վարչապետ Շարիֆին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: