Միջազգային

Միացյալ Թագավորությունը քննարկում է Ռուանդայի նմանությամբ Հայաստան միգրանտներ ուղարկելու հարցը

Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ այնտեղ ուղարկելու շուրջ: Նախատեսվում է օգտագործել սխեմա, որը նման է այն սխեմային, որով պայմանավորվել են միգրանտներին ուղարկել Ռուանդ․ հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը: Հայկական կողմի հետ բանակցությունները սկսվել էին դեռևս 2023թ. սեպտեմբերին, սակայն առաջընթաց դեռևս չի գրանցվել։


Նշվում է, որ բրիտանական իշխանությունները դիմել են նաև Էկվադորին, Պարագվային, Պերուին, Բրազիլիային և Կոլումբիային, սակայն պարզվել է, որ նրանք «պակաս հետաքրքրված են» առաջարկվող գործարքով: Կաբո-Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիեռա Լեոնեն «ընդգրկվել են պահուստային ցուցակում» այն դեպքում, եթե չհաջողվի պայմանավորվել այլ երկրների հետ: Ընդ որում, Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» այդ հարցի շուրջ քննարկումների մեջ մտնել․ նշում է թերթը:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Միացյալ Թագավորությունը մտադիր է անօրինական միգրանտներին արտաքսել Ռուանդա, որը, բրիտանական իշխանությունների կարծիքով, «ձեռք է բերել պետության համբավ, որը մարդկայնորեն և պրոֆեսիոնալ կերպով ներդաշնակվում է փախստականների և միգրանտների հետ»: Դրա համար Ռուանդային վճարել են ավելի քան 100 մլն ֆունտ ստեռլինգ։ 2023թ. դեկտեմբերին երկրները նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Միացյալ Թագավորությունում ապօրինի հայտնված միգրանտներին կարող են արտաքսել առանց Թագավորությունում ապաստան խնդրելու իրավունքի։

Թագավորությունը պատրաստ է ամեն միգրանտի համար վճարել 150.000 ֆունտ ստերլինգ։ Թագավորությունը մտադիր է արտաքսել 30.000 միգրանտի և ծախսել մոտ 5 մլրդ ֆունտ ստերլինգ։