Միջազգային

Տագանրոգում կանխատեսել են մասնակի ջրհեղեղ

Կիրակի երեկոյան Դոնի գետաբերանում սպասվում է ջրի հոսք, որը կարող է հանգեցնել ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգի տարածքի մասնակի հեղեղմանը, ասել է քաղաքային վարչակազմի ղեկավար Անդրեյ Ֆատեևը։

«Ռոստովի մարզի ՌԴ ԱԻՆ Գլխավոր տնօրինության տվյալներով՝ Տագանրոգում սպասվում է եղանակային պայմանների վատթարացում: Ապրիլի 14-ի երեկոյան Դոն գետի գետաբերանից կսկսվի քամու ալիք, այն կուժեղանա ապրիլի 15-ի ցերեկը և երեկոյան»,- հայտնել է Ֆաթեևը։

Սրանով պայմանավորված, ըստ նրա, հնարավոր է միջադեպեր՝ կապված ցածրադիր և ափամերձ տարածքների հետ։