Միջազգային

«Կրոկուսի» ահաբեկչությունը հետաքննելու համար ՌԴ-ն ԱՄՆ-ից տեղեկատվություն է խնդրել

Ռուսաստանն ԱՄՆ-ից խնդրել է անհրաժեշտ տեղեկատվություն՝ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելու համար, ԱՄՆ-ն այն հանձնել է, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, նրա խոսքերը դիվանագիտական ​​առաքելությունը տարածել է Telegram ալիքով։

«Այս հարձակումից հետո Միացյալ Նահանգները շարունակում է մեր ունեցած տեղեկությունները կիսել ռուսական հետախուզական գործակալությունների հետ՝ հետաքննությանն աջակցելու համար և նրանց անմիջական խնդրանքով: Մենք կշարունակենք դա անել»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «չնայած Կրեմլի հետ ունեցած իրական և խորը տարաձայնություններին»։