Միջազգային

Ֆրանսիան ամենաքիչն է ընդունել Ուկրաինայի փախստականներին

Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայից փախստականներին ընդունելուն, Ֆրանսիան հետ է մնում մնացած Եվրամիությունից: Ենթադրվում է, որ 4,3 միլիոն ուկրաինացի փախստական է մուտք գործել ԵՄ՝ պատերազմից ի վեր: Ֆրանսիան հայտնել է Ուկրաինայից ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող ընդամենը 64 720 փախստականի մասին։

Համեմատության համար Գերմանիան ընդունել է ավելի քան 1,2 միլիոն փախստական, Լեհաստանը՝ գրեթե 1 միլիոն: Ֆրանսիայի բնակչության համեմատ, Իռլանդիան, որն ունի 5 միլիոն բնակիչ ընդունել է ավելի քան 100․000 ուկրաինացու: Լեհաստանը, Բալթյան երկրները, Չեխիան, Սլովակիան և Բուլղարիան 1000 քաղաքացու հաշվով ընդունում են ավելի քան 25 փախստական: Ֆրանսիան, ընդհակառակը, 1000 քաղաքացու դիմաց ընդունում է 1-ից պակաս մարդ: