Միջազգային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ահաբեկչությանը հակազդելու գործիքներ ստեղծել

«Ահաբեկչությունն օգտագործվում է հիբրիդային պատերազմում, միջէթնիկական, միջկրոնական տարաձայնություններ է հրահրում, ուստի ՀԱՊԿ անդամ երկրներին անհրաժեշտ են այդ երևույթին հակազդելու գործիքներ»․ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ մեկնաբանելով «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը: