Միջազգային

Ուկրաինացի պոռնոաստղը օգնություն է հավաքում վետերանների համար

Յուլիա Սենյուկը, որն ավելի հայտնի է իր բեմական՝ «Josephin Jackson» անունով, ճանաչված պոռնոաստղ է։  Նրա պոռնո ներկայացումները հավաքել են ավելի քան 200 միլիոն դիտում, և այժմ նա օգտագործում է այս հայտնի կարգավիճակը՝ միջոցներ հայթայթելու ուկրաինացի զինվորների համար, ովքեր կորցրել են վերջույթները Ռուսաստանի դեմ պատերազմում:

«Մենք ցանկանում էինք ուշադրություն հրավիրել վնասվածքների վերականգնման խնդրի վրա։ Քանի որ շատ մարդիկ գումար են հավաքում անօդաչու թռչող սարքերի համար, բայց մոռանում են պրոթեզավորման մասին: Կարծում եմ, որ ինձ հաջողվեց ուշադրություն գրավել, քանի որ ավելի շատ մարդիկ սկսեցին նվիրատվություններ հավաքել պրոթեզավորման համար», ասել է Սենյուկը։