Միջազգային

Ադրբեջանն ու Իրանը համատեղ կվերականգնեն Խուդաֆերինի կամուրջը

Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնումը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովը խոսել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների, Օրդուբադի հէկի կառուցման նախագծերի իրականացումը, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը, էլեկտրաէներգիայի փոխանակումն ու տարանցումը, ինչպես նաև Խուդաֆերինի կամրջի վերականգնումը: