Միջազգային

Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանի Լենքորան քաղաքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։

Այսօր ավելի վաղ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս երկրաշարժ էր տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: