Միջազգային

«Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում». Լավրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ամենամյա մամլո ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությանը․

«Փաստ է, որ արևմտյան գործընկերները ցանկանում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց մոտ։ Այն, որ Ադրբեջանը պատրաստ է, որ կնքվի ռուսական տարածքում, այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, և կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար, դա էլ է փաստ։ Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ, թե համապատասխան ազդակներ ուղարկվել են պաշտոնական Երևանին, ինձ նույնպես հայտնի չէ», - նշել է Լավրովը։