Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կքննարկեն երկու երկրների միջև հաղորդակցության ամրապնդման և մրցակցության կառավարման հարցեր՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում:
Այսօր Սան Ֆրանցիսկոյում Բայդենի և Սիի միջև կայանալիք դեմ առ դեմ հանդիպումը առաջինը կլինի մեկ տարվա ընթացքում սրված հարաբերությունների էտապում։ Հանդիպման նպատակն է զսպել լարվածությունը երկու գերտերությունների միջև:
Հիշեցնենք՝ Չինաստանի նախագահը արդեն ժամանել է Սան-Ֆրանցիսկո։