Միջազգային

«Հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունների լարվածությունը շուտ կհաղթահարվի». Լավրով

«Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա», - այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի։ Դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»,- ասել է Լավրովը։