Միջազգային

Ադրբեջանը հորդորել է Հայաստանին դասեր քաղել պատմությունից

«Մենք դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի դեմ հնչեցված բոլորովին անհիմն պնդումները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, չնայած մեր մանրամասն արձագանքին։ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը՝ սպառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, և անտեսելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ ենք տալիս դասեր քաղել պատմությունից և Հայաստանն տանել ճիշտ ուղղությամբ»։

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթը կառավարության նիստում որտեղ վարչապետ Փաշինյանը կոչ էր անում Ադրբեջանին չխառնվել ՀՀ ներքին գործերին։