Միջազգային

«Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի». Միրզոյանը՝ Լավրովին

Մոսկվայում սկսվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Արարատ Միրզոյանը իր բացման խոսքում հայտարարել է. «Մեր տարածաշրջանում իրավիճակը ավելի է բորբոքվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության պատճառով և շարունակվող ռազմական պրովոկացիաներով՝ ոչ միայն ԼՂ, այլև ՀՀ հանդեպ։ Դրանք խախտում են նաև եռակողմ հայտարարությունը, ինչը բացահայտ է դարձնում այն, որ Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղը։

...Ցավոք, եռակողմ հայտարարությունում համարյա կետ չկա, որ Ադրբեջանը խախտած չլինի՝ կրակի դադարեցման ռեժիմի սիստեմատիկ խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի անօրինական շրջափակում, հայ ռազմագերիների պահման շարունակում, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խաթարում, հայ բնակիչների հայրենադարձության հարցեր։ Ադրբեջանը իր շարունակական պրովոկացիաներով խաթարում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանումը։ Այս համատեքստում կարևոր է ՀՀ դաշնակիցների ու գործընկերների ակտիվ քայլերը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունների կատարման և ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով միջազգային իրավունքի նորմերի խախտման կիրառումը զսպելու համար»։